Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Կեղծ վթարները կբացահայտվեն

Կեղծ վթարները կբացահայտվեն
06.01.2014 | 16:13

Դեկտեմբերին 200-ից ավելի վթար է արձանագրվել ամբողջ Հայաստանի տարածքում: «Ռոսգոսստախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի աշխատակցի փոխանցմամբ` ձմռանը ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառը սառցակալած ճանապարհներն են: Ընդհանուր առմամբ, ավտովթարները տեղի են ունենում ճանապարհների անսարքության, երթևեկության կանոնները խախտելու, վարորդի ոչ սթափ լինելու պատճառով: Վերջինիս դեպքում ԱՊՊԱ-ն չի փոխհատուցում վնասը կամ փոխհատուցում է, հետո գումարը հետ գանձում «մեղավորից»:

«Ռոսգոսստախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի աշխատակիցը նշեց նաև, որ վթարները երբեմն «կեղծվում են», չնայած դրանց մեծ մասը բացահայտվում է: Խարդախության երեք ձև կա. խմբակային, որ դժվար է բացահայտվում, կենցաղային խարդախություն և ոչ պրոֆեսիոնալ խարդախություն: Վերջինս ավելի հաճախ է հանդիպում Հայաստանում: Թեև, ինչպես նշեց մեր աղբյուրը, հիմա ամեն ինչ արվում է, որ կեղծված վթարները բացահայտվեն, և կեղծարարները իրավաբանորեն պատժվեն:
Հավելենք, որ վթարների հաճախականությունը Հայաստանում կազմում է 17 տոկոս (պայմանավորված անպատժելիության ցուցանիշով և զեղծարարությամբ), Ռուսաստանում այն հասնում է 6,5 տոկոսի, եվրոպական երկրներում` 6-6,2, ԱՄՆ-ում` մոտ 10 տոկոսի։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ


Դիտվել է՝ 886

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ